1352 դիտում
10:00 03-04-2014
Մեր շարժումը չի մարել, մենք մեր գործողությունները շարունակելու ենք․ ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. « «Դեմ եմ» քաղաքացիական շարժումը ապրիլի 12-ին նախատեսում է հավաք անցկացնել, սակայն տեղն ու ժամը նախաձեռնության անդամները դեռևս քննարկում են:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, հավաքը տեղի է ունենալու Ազատության հրապարակում: Շարժման անդամ Գևորգ Գորգիսյանը թերթի հետ զրույցում նշել է, որ նման հավաք նախատեսվում է. «Մենք պատրաստվում ենք ապրիլի 12-ին հանրահավաք անցկացնել` մեկնաբանելու Սահմանադրական դատարանի որոշումը ու որոշ հստակեցումներ կատարելու, նաև խոսելու մեր առաջիկա քայլերի, գործողությունների մասին: Մեր շարժումը չի մարել, մենք մեր գործողությունները շարունակելու ենք»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1913 դիտում
13:30 24-04-2022
Մենք իսկապես զորեղ ու անկոտրում ենք, երբ միասին ենք, և շարունակելու ենք պայքարել մինչև վերջ. Սեյրան Օհանյան