211652_close_icon
views-count1317 դիտում article-date 12:14 02-04-2014

Թուրքիայում գյուղապետի հայ թեկնածուի անունը ընտրաթերթիկներից հանվել է

Ստամբուլի Ջերահփաշա գյուղի գյուղապետի թեկնածու, ազգությամբ հայ Ժակլին Քուրթի թեկնածությունը թաքցվել է, գրում է[url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1414] Ermenihaber.am[/url] կայքը: Գյուղի երկու ընտրատարածքներից մեկում՝ Դավութփաշայի դպրոցում, Քուրթի անվամբ ընտրաթերթիկ չի եղել, իսկ նրա անունը հարցնող ընտրողներին հավաստիացրել են, թե նման անունով թեկնածու չկա: Բնակիչներից Ֆիլոր Ուլուքը թուրքական «Բիրգյուն» թերթի թղթակցին հայտնել է, որ Ջերահփաշայում որոշ ընտրողներ չեն օգտագործել իրենց քվեն՝ կարծելով, թե Ժաքլին Քուրթը հանել է իր թեկնածությունը: Դավութփաշայի անվան դպրոցում Ֆիլոր Ուլուքը, չգտնելով հայ թեկնածուի անունը, փորձել է տեղեկություն ստանալ ընտրատեղամասի աշխատողներից: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1414]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր