Մենք լավ արդյունքի հասանք «Բավարիա»-ի հետ խաղում. Վիդիչ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Նեմանյա Վիդիչը, ով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում գրավեց «Բավարիա»-ի դարպասը, մեկնաբանել է խաղի արդյունքը: Հիշեցնենք, որ «Օլդ Թրաֆորդում» կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բավարիա» հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
« Սա շատ բարդ հանդիպում էր, բայց մենք լավ արդյունքի հասանք: Մենք հուսալի էինք գորխում, սակայն պատժվեցինք մեկ սխալի համար: «Բավարիա»-ն կարողացավ ցույց տալ իր կարգը: Մրցակիցը հիանալի էր տիրում գնդակին, սակայն մենք պատրաստ էինք դրան և փորձում էինք գործել հակագրոհներով: Կարխում եմ, որ դա մեզ մոտ վատ չստացվեց»,-ասել է Վիդիչը: