Մենք պատրաստ ենք ճակատամարտ տալ «Բավարիա»-ին. Մոյես
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դեվիդ Մոյեսը հայտարարել է, որ իր թիմը Չեմպիոնների լիգայի 1/ 4 եզրափակիչում պատրաստ է ճակատամարտ տալ «Բավարիա»-ին:
« Ես անհամբերությամբ եմ սպասում «Բավարիա»-ի հետ հանդիպումներին: Եթե մրցաշրջանի սկզբում մեզ ասեին, որ կհասնենք մինչև 1/ 4 եզրափակիչ, ապա գոհ կլինեինք, սակայն մենք ներկայումս ցանկանում ենք դուրս գալ կիսաեզրափակիչ: Մեզ բարդ դիմակայություններ է սպասվում աշխարհի ամենաուժեղ ակումբի դեմ: Այդուհանդերձ մենք պատրաստ ենք այդ փորձությանը, իսկ «Օլդ Թրաֆորդում» ոչ մի թիմի համար հեշտ չի լինում»,- Մոյեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: