Ավտովթար Երևանում, Audi A4-ի վարորդը ճանապարհային ոստիկաններին ասում էր. «լիմոնադ եմ խմել, տեսեք ինչ եք անում»
                        Այսօր՝ ապրիլի 1-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում,  Կոմիտասի պողոտայում Audi  A4 մակնիշի 24 SL 853  համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է իր առջևով ընթացող   Mercedes   մակնիշի 23 SՍ 980 համարանիշի ավտոմեքենային: 
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: 
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: 
Ըստ նախնական տեղեկությունների,  Audi-ի վարորդը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում և ՃՈ աշխատակցի հարցին, թե նա արդյո՞ք գտնվում է սթափ վիճակում,  անընդհատ պատասխանում էր.  «լիմոնադ եմ խմել , պրծեք տեսեք ինչ եք անում, որ էթամ տուն»:
Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որոնց կանչով էլ վթարի վայր պետք է ժամանի ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչը: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


