Ուկրաինայի Գերագույն ռադան համաներման մասին օրենք է ընդունել։ Այս մասին հայտնում է УНН֊ը՝ հղում անելով «Բատկիվշչինա» կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Սոբոլյովին։
Ըստ նրա խոսքերի, խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը կտարածվի աննշան հանցանքներ կատարած շուրջ 26 հազար կալանավորների վրա, մասնավորապես՝ քաղաքական և ձեռնարկատիրական բնույթի հանցանքներ կատարողների։
Սոբոլյովը հիշեցրել է, որ Ուկրաինայում 4 տարի է, ինչ համաներում չի հայտարարվել։