211652_close_icon
views-count3670 դիտում article-date 17:53 06-12-2017

Ուկրաինայի Ռադան ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը

Վերին Ռադան ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծ: Փաստաթղթին կողմ է քվեարկել 241 պատգամավոր: Հաղորդում է [url=https://www.radiosvoboda.org/a/news/28900305.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը: Նախագծով, մասնավորապես, ներկայացնում է «Ընտանեկան բռնություն» հանցանքը, որը պատժվում է 150-240 ժամ հասարակական աշխատանքով, կալանքով՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով, պայմանական ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Ուկրաինայի նախագահի կողմից օրինագիծը ստորագրելու դեպքում փաստաթուղթն ուժի մեջ կմտնի այն հրապարակման պահից մեկ տարի անց: Եվրոպայի Խորհրդի Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման կոնվենցիան ընդունվել է 2011 թվականին: Այդ ժամանակ կոնվենցիան ստորագրել է նաև Ուկրաինան: Կոնվենցիան Ուկրաինայի Վերին Ռադայում վավերացվել է 2016 թ. նոյեմբերին և ուղարկվել համապատասխան հանձնաժողով, որի մշակած օրինագիծն ընդունվել այսօր:

Նմանատիպ նյութեր