Պայթյուն՝ Վաշինգտոնի գազամշակման գործարանում․ տարհանվել են հարյուրավոր մարդիկ
ԱՄՆ֊ի Վաշինգտոն նահանգի Պլիմուտ քաղաքի Williams — Northwest Pipeline գազամշակման գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են տարհանվել, հայտնում է ABC հեռուստաալիքը։
Պայթյունի արդյունքում ավելի քան 4 մարդ է տուժել։ Բժիշկները նրանց առողջական վիճակը կայուն են գնահատել, կյանքին վտանգ չի սպառնում։
Նախնական տվյալների համաձայն, գործարանում պայթել է գազի ամբարներից մեկը, որից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել։ Այն հաջողվել է մարել։
Փրկարարները տարհանել են գործարանի աշխատակիցներին, մի քանի կմ շառավղում բնակվող մարդկանց։