«Չելսին» պատրաստ է «Արսենալին» Ռեմզիի համար 30 մլն ֆունտ առաջարկել
Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմզիի ծառայություններով և պատրաստ է նրա համար վճարել 30 մլն ֆունտ:
Չնայած «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեծ հույսեր է կապում Ռեմզիի հետ, վերջին չի շտապում երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2018/19 մրցաշրջանի ավարտը: