211652_close_icon
views-count1183 դիտում article-date 22:31 18-04-2014

Մենք չպետք է թերագնահատենք մրցակցին. Յուրա Մովսիսյան

«Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում «Ռուբին»-ի հետ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր սպասումներով: « Նախորդ տուրում «Կռիլյա Սովետով»-ի նկատմամբ տարած հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար: Այդ հաղթանակը օգնեց մեզ ամրապնդել սեփական ուժերի նկատմամբ ունեցած հավատը: «Ռուբին»-ի հետ կայանալիք առաջիկա խաղը շատ կարևոր է մեզ համար: «Ռուբին»-ը շատ լավ թիմ է: Բոլոր ակումբների մոտ լինում են վերելքների և վայէջքների ժամանակաշրջաններ: Այդ պատճառով մենք չպետք է թերագնահատենք մրցակցին, որը վերջին շրջանում, հավանաբար չի ցուցադրում իր լավագույն խաղը: Այդ առումով պետք է ուշադիր լինել, խաղալ սեփական ֆուտբոլը և այդ ժամանակ մենք կհասնենք ցանկալի արդյունքի»,- Մովսիսյանի խոսքերը մեջբերում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր