211652_close_icon
views-count8202 դիտում article-date 13:09 27-07-2017

Սևան Նիշանյանը Հունաստանում քաղաքական ապաստան և կեցության իրավունք է ստացել

Ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանը քաղաքական ապաստան է ստացել Հունաստանում: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Ես քաղաքական ապաստան եմ ստացել Հունաստանում: Արդեն ունեմ կեցության իրավունքի քարտ»,-գրել է նա: Ս. Նիշանյանը նշել է նաև, որ դեռ մի քանի օր առաջ է դիմել Հունաստանի իշխանություններին քաղաքական ապաստան ստանալու համար և հուլիսի 26-ին ստացել է դրական պատասխան: Հիշեցնենք, որ Նիշանյանին թուրքական իշխանությունները ապօրինի շինարարության անհիմն մեղադրանքներ էին ներկայացրել։ Դատարանի կողմից նա դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման, իսկ հուլիսի 14-ին նա դուրս էր եկել բանտից ու այլևս չէր վերադարձել: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նա լքել է Թուրքիայի տարածքը:

Նմանատիպ նյութեր