Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում. վթարված Mercedes-ներից մեկի վարորդը զինկոմ է
                        Երեկ՝ մարտի 29-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի  73-րդ կմ հատվածում բախվել են Կապան քաղաքի բնակիչ 48-ամյա  Սամվել Կոստանդյանի վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի 09 ՏԼ 873  համարանիշի և Վայոց Ձորի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ 39-ամյա Արթուր Միքաելյանի վարած Mercedes մակնիշի 65 ՕԼ 343 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի մեղավորը եղել է «ԿԱՄԱԶ»-ի վարորդը, ով մեքենայով բախվել է Mercedes-ին, իսկ Mercedes -ն էլ իր հերթին բախվել է Վայք քաղաքի բնակիչ 51-ամյա  Կամո Հակոբջանյանի վարած Mercedes մակնիշի 21 ԼՍ 343 համարանիշի ավտոմեքենային:
Վթար հետևանքով վարորդ Ա. Միքաելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի  քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեություններով, վարորդներից Կ. Հակոբջանյանը Աշխատում է որպես Վայք քաղաքի զինվորական կոմիսար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

