211652_close_icon

Ձնամաքրման աշխատանքներում այս պահին ներգրավված է շուրջ 90 միավոր մասնագիտացված տեխնիկա

views-count1848 դիտում article-date 13:45 30-03-2014
Այսօր առավոտյան մայրաքաղաքում տեղացած աննախադեպ առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և հատուկ օպերատիվ շտաբը, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների հետ համատեղ, վաղ առավոտից աշխատանքներ են իրականացնում գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի հատվածները ձյունից մաքրելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ձնամաքրման աշխատանքներում այս պահին ներգրավված է շուրջ 90 միավոր մասնագիտացված տեխնիկա: Ձնամաքրմանը զուգահեռ՝ փողոցների երթևեկելի հատվածները մշակվում են նաև աղի և ավազի խառնուրդով:

Նմանատիպ նյութեր