Ուժեղ քամու հետևանքով Դաղստանում հոսանքազրկվել է շուրջ 20 հազար բնակիչ
Եղանակի անբարենպաստ պայմանների հետևանքով Դաղստանում հոսանքազրկվել է շուրջ 19 հազար 800 մարդ, հաղորդում է «Интерфакс»-ը:
Հոսանքազրկման պատճառ է հանդիսացել ուժեղ քամին:
Այս պահին ընթանում են վերանորոգման աշխատանքներ, որին մասնակցում են 19 բրիգադներ՝ 57 աշխատակիցներով: