211652_close_icon
views-count876 դիտում article-date 15:34 25-12-2014

Լոռու մարզում ուժեղ քամու հետևանքով համայնքն ամբողջությամբ հոսանքազրկվել է

Դեկտեմբերի 25-ին, ժամը 11.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. դեկտեմբերի 24-ին ժամը 20.00-ի սահմաններում Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում գրանցված քամու հետևանքով համայնքն ամնբողջությամբ հոսանքազրկվել է: Կապ է հաստատվել «ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայություն, որտեղ տեղեկացվեց, որ քամու արագությունը եղել է մոտ 24մ/վրկ, ինչից հոսանքազրկվել են Դաշտադեմ գյուղն ամբողջությամբ և Մածավանը` մասամբ, վերջինիս էլեկտրամատակարարումը. ժամը 10.30-ի սահմաններում վերականգնվել է: «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի վթարավերականգնողական խմբերի կողմից տարվում են աշխատանքներ Դաշտադեմ համայնքի էլ. մատակարարումը վերականգնելու ուղղությամբ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նմանատիպ նյութեր