Բուլղարիայում ձյան և ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել է 800 բնակավայր
Գարունը Բուլղարիայում ուշանում է: Երկրում ձյուն է տեղացել, իսկ ուժեղ քամու հետևանքով 800 բնակավայր հոսանքազրկվել է: 2 մարզում արտակարգ իրավիճակ է հայտարարվել:
Օդերևութաբանների կանխատեսումներով, եղանակային նման պայմանները բալկանյան այս երկրում կշարունակվեն մինչև կիրակի: