Իտալացի պաշտոնյաների ավտոմեքենաները կվաճառվեն EBAY ինտերնետ- աճուրդում
Իտալիայի նոր վարչապետ Մաթեո Ռենցին նախարարությունների և այլ վարչությունների ծառայողական 151 ավտոմեքենա eBay ինտերնետ-աճուրդում վաճառելու որոշում է կայացրել:
Վարչապետն այս կերպ փորձում է ավելացնել պետական գանձարանը: Աճուրդը նախանշված է մարտի 26-ից ապրիլի 15-ը: Մեքենաների թվում կա 2 Jaguar և 9 Mazeratti , որոնք պատկանում են պաշտպանության նախարարությանը:
Նշենք, որ Ռենցին արդեն օգտագործել է eBay-ը բյուջեն լցնելու նպատակով. տարեսկզբին նա վաճառել է 4 լիմուզին:
Աղբյուրը` armeniatv.am