Եվրապարտատոմսերն այսուհետև կվաճառվեն նաև Հայաստանի ֆինանսական շուկաներում. տեսանյութ
Շուկան բացվեց` հետաքրքրությունը մեծացավ, ավելի քան 300 հազար դոլարի գործարքն արդեն կատարված է: Այսուհետեւ եվրոպարտատոմսերը կվաճառվեն ոչ միայն ամերիկյան, եվրոպական, այլ նաեւ Հայաստանի ֆինանսական շուկաներում: Եվրապարտատոմսերն այսօր արդեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հարթակում են, որտեղ ցանկացած ներդրող դիմելով բրոքկերային հաստատություններին` Հայաստանում կարող է պարտատոմսեր ձեռք բերել:
Հայաստանը թողարկել և հաջողությամբ տեղաբաշխել էր 700 մլն դոլար ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ եվրապարտատոմսեր: