211652_close_icon
views-count3133 դիտում article-date 21:22 29-03-2014

ՀՀ վարչապետ ելույթը՝ ՀՀԿ 2-րդ րդ տնտեսական «Հայաստան-Մաքսային միություն. Հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով համաժողովում

Հարգելի գործընկերներ, առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ տնտեսական համաժողովը մեր կուսակցական կյանքում ձևավորում է կարևոր ավանդույթ, այն է, որ մեր հանրությանը, մեր կուսակից գործընկերներին հետաքրքրող բոլոր կարևորագույն խնդիրները պետք է դառնան բաց և հրապարակային քննարկման առարկա: Կոնֆերանսն ունի մեկ կարևորագույն գործիք, այն է, որ որ հիմնական բանաձևերը և նյութերը դառնում են տեղերում քննարկման առարկա և մենք ստանում ենք նաև բազմաթիվ առաջարկություններ, որոնք հաշվի ենք առնում մեր կուսակցության քաղաքականությունը մշակելիս: Դրա վառ ապացույցն է առաջին տնտեսական համաժողովի հաշվետվությունը, որը մենք հրապարակային ներկայացրեցինք հանրությանը և որը դարձավ բուռն քննարկման առարկա և որի շնորհիվ մենք էական շտկումներ կատարեցինք մեր տնտեսական ծրագրերում: Երկրորդ միջոցառումը, որն իրականացրցեինք՝ մեր կուսակցական սեմինարն էր, որը հավանության արժանացրեց արդյունաբերական քաղաքականության նոր հայեցակարգը և որը շրջադարձային էր մեր տնտեսական քաղաքականության մեջ: Այսօր մենք ձեզ հետ միասին քննարկում ենք մի կարևորագույն խնդիր, որն էական ազդեցություն է թողնելու մեր երկրի զարգացման վրա՝ այն է՝ Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքին անդամակցելու մեր քաղաքական որոշումը: Այսօր մենք ձեզ հետ միասին պետք է քննարկենք բոլոր այն բաղադրիչները, որոնք ընկած են այս համալիր ծրագրի հիմքում: » Առաջին թեզը, որ ցանկանում եմ ներկայացնել ձեր դատին՝ հետևյալն է. համաշխարհային ֆինանստնտեսական ճգնաժամից հետո աշխարհում տեղի ունեցան լրջագույն արմատական փոփոխություններ, բյուրեղացան լրջագույն հարաբերություններ և երևույթներ, որոնք մինչ ճգնաժամն ակնառու չէին և անհայտ չէին; Առաջին հերթին, ճգնաժամը ցույց տվեց ԵՄ-ի ուժեղ և թույլ կողմերը, ցույց տվեց, թե որն է այն առանցքը, որի շուրջ միավորված են եվրոպական պետությունները և Արևելյան համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև այն ակնկալիքները, որ կարող ենք ունենալ Եվրամիության հետ մեր համագործակցությունից: Երկրորդ ուղղությունը, որը նույնպես բյուրեղացավ՝ Եվրասիական տնտեսական տարածքում տեղի ունեցող զարգացումներն էին, մասնավորապես այն, որ մեր աչքի առջև ձևավորվեց Մաքսային միություն, որը ցույց տվեց իր կենսունակությունը և արդյունավետությունը: Բնականաբար, այս զարգացումները պարտադրում են մեզ հստակեցնել մեր վերաբերմունքն այս երկու կարևորագույն ուղղությունների հետ մեր հարաբերություններին: Եվ այսպես, առաջին ուղղությունը՝ ՄՄ տնտեսական տռարածքը ցույց տվեց, որ այն պլատֆորմը, որ այնտեղ ձևավորվում է, շատ մոտ է մեր տնտեսական համակարգին և այն զարգացման աստիճանին, որն առկա է մեր տնտեսության մեջ; Միաժամանակ, այն բացահայտեց մեր տնտեսության արդյունավետության բարձրացման օբյեկտիվ հիմքերը: Մեր ապրաննքերի և ծառայությունների մշակման աստիճանը և խորությունը ցույց է տալիս, որ մեր տնտեսությունն այսօրվա իր զարգացվածության աստիճանով շատ ավելի մոտ է եվրասիական տնտեսական համակարգին և ՄՄ-ում ձևավորված պլատֆորմն ակնհայտորեն մեզ համար ստեղծում է հարաբերական առավելություններ՝ մեր տնտեսական ներուժն առավելագույն դրսևորելու համար: Երեք երկրների ցուցանիշները, որոնք արտահայտվեցին ինտեգրացիայի արդյունքում՝ դրա վառ ապացույցն են, այսինքն, այն ռեժիմները, որոնք ձևավորվեցին ՄՄ-ի ներքո՝ տվեցին դրական արդյունքներ: Երկրորդ եզրահանգումն այն է, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում ակնհայտորեն դրսևորվեցին այն հարաբերական առավելությունները, որոնք առկա են ԵՄ-ում և այն պոտենցիալը, որը կարող է օգտակար լինել մեր տնտեսության համա: Այդ առումով, մենք տեսանք, որ այդ համագործակցությունը տվել է դրական արդյունք և կա մեծ ներուժ՝ շարունակելու և խորացնելու մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Ես ցանկանում եմ այս առաջին թեզի շուրջ մեջբերել մեր երկրի նախագահի խոսքերը, որոնք հնչել են ԵԽԽՎ-ում: «Այս օրերին հաճախ է խոսվում է ԵՄ Արևելյան գործընկերության պետությունների քաղաքակակրթական ընտրության մասին; Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ չենք հարցն այդ հարթության մեր դիտարկել և Հայաստանը նպատակադրված է շարունակելու համակողմանի փոխշահավետ համագործակցությունը ԵՄ-ի հետ: Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, մենք ասել ենք և շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ և ընդլայնված հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, մոտ լինել ԵՄ-ին: Այս քաղաքականությունը չի ընդհատվելու է, հայտնի է, որ Հայաստանը սերտ, դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ; Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ՝ ի հաշիվ իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունների: Ճիշտ այնպես, ինչպես մենք մերժում ենք որևէ գորընկերոջ հետ հարաբերությունների կառուցում, որոնք միտված կլինեն մեր որևէ այլ գործընկերոջ դեմ: Մենք շարունակելու ենք մեր առանցքային գործընկերների հետ հարաբերությունների և շահերի համադրումը; Այս քաղաքական կարևորագույն սկզբունքի ներքո էլ մենք դիտարկում ենք մեր հարաբերությունները ՄՄ-ի և ԵՄ-ի հետ, որպես փոխլրացնող հարաբերություններ, որոնք բխում են ՀՀ-ի շահերից»: Երկրորդ թեզը, որ ես ցանկանում եմ ներկայացնել ձեր դատին, վերաբերում է մեր տարածաշրջանին: Մերձավոր Արևելքից մինչև Հյուսիսային Կովկաս տարածաշրջանային լարվածությունը 2008 թվականից ի վեր ոչ միայն չի նվազել, այլ ավելացել է: Այդ առումով, ՄՄ-ին և միասնական տնտեսական տարածքին, իսկ ապագայում Եվրասիական միությանն անդամակցելու մեր քաղաքական որոշումն ունի նաև հստակ ռազմաքաղաքական և անվտանգության բովանդակություն: Պետք է նշենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում ՀԱՊԿ-ի շրջանակներում տեղի են ունեցել որակական փոփոխություններ և ՀԱՊԿ-ը ձևավորել է այնպիսի կառույցներ ու ընդունել այնպիսի քաղաքական որոշումներ, որոնք էապես ուժեղացնում են մեր անվտանգության ապահովման երաշխիքները: Սա մեր քաղաքական որոշումների կարևորագույն բաղադրիչն է: Միևնույն ժամանակ, հարցեր են հնչում, թե արդյոք ՀՀ-ն միանալով ՄՄ-ին և միասնական տնտեսական տարածքին և ապագայում ձևավորվող միասնական տնտեսական միությանը՝ չի կորցնելու իր ինքնիշխանությունը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն ձևաչափերը և այն անդրազգային ինստիտուտները, որ ձևավորվում են այսօր ՄՄ-ի շրջանակներում, ենթադրում են, որ մենք հանդես ենք գալու որպես իրավահավասար մասնակից այդ միության մեջ և մեր որոշումներն ազդելու են կարգավորման դաշտի վրա, որը վերաբերելու է մի մեծ շուկայի, որն ունի շուրջ 170 մլն բնակչություն; Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը, մասնակցելով ձևավորվող անդրազգային կառույցներին, ձեռք է բերելու նաև լրացուցիչ լիազորություններ և ազդեցության լրջագույն լծակներ: Երրորդ թեզը. եթե մենք գլոբալ հարթությունից տեղափոխվում ենք առարկայական դաշտ, կարևորագույն հարցը, որ հետաքրքրում է մեր քաղաքացիներին՝ հետևյալն է, թե ինչ է տալիս հայկական բիզնեսին՝ ՄՄ-ին անդամակցությունը: Առաջին հերթին պետք է նշեմ, որ այս անդամակցությունը բազմագործոն երևույթ է, և բնականաբար, մենք պարտավոր ենք վերլուծել բոլոր դրական և բացասական գործոնների ազդեցությունը մեր տնտեսական համակարգի վրա: Այդ տեսակետից, չափազանց կարևոր էր այն աշխատանքը, որ մենք իրականացրեցինք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նախագահների կողմից ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում: Երկկողմանի քննարկվում էր մեր համագործակցության հետագա խնդիրները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ն անդամակցելով ՄՄ-ին, որոշ իրավասություններ արդեն իսկ զիջել է անդրազգային կառույցներին, և երկկողմ հարաբերությունների ձևավորումը ձեռք էր բերում նոր առանձնահատկություն, այն է՝ ՌԴ-ն չէր կարող երկկողմ հարաբերույուններում հաշվի չառնել Բելառուսի և Ղազախստանի շահերը; Դդա նշանակում է, որ մենք հետագայում, որքանով որ ՄՄ-ն կդառնա կուռ կառույց, որքանով կամրագրվի Եվրասիական միությունը, մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցման գործում կաշկանդված ենք լինելու այդ հանգամանքով: Բնականաբար, աշխատանքային խումբը բազմակողմանի վերլուծելով բոլոր գործոնները, տվեց իր եզրակացությունը, որ ՄՄ-ին անդամակցելիս շահավետությունը մեզ համար ակնհայտ է: Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային տնօրենն արեց քաղաքական հայտարարություն այն մասին, որ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցությունը մեր երկրի տնտեսության վրա ունի ավելի շատ դրական ազդեցություն, քան բացասական: Արժույթի միջազգային հիմնադրամն այդ եզրահանգմանը եկել էր՝ ուսումնասիրելով բոլոր գործոնները, որոնք ազդում են մեր տնտեսական համակարգի վրա, ինչպես նաև այցելելով Մոսկվա և այս խնդիրը քննարկելով մեր ռուս գործընկերների հետ: Եվ այսպես, առաջին կարևորագույն գործոնը, որից շահելու է մեր բիզնեսը, կայանում է նրանում, որ մեր տնտեսվարող սուբյեկտներն անխոչընդոտ մուտք են գործելոև սպառողական մեծ շուկա: Ես նշեցի, որ մեր ապրանքների և ծառայությունների որակը և վերամշակման խորությունն այնպիսին է, որ առաջին հերթին մեր տնտեսությունն ուղղված և միտված է դեպի այս մեծ շուկան: Նոր ռեժիմների ստեղծումը հնարավորություն է տալու մեր բիզնեսին՝ անխոչընդոտ իրացնել իր ապրանքները և ծառայություններն այդ մեծ և հզոր շուկայում, իսկ դա լուրջ ազդակ է տնտեսական աճի համար: Երկրորդ կարևորագույն գործոնը՝ մաքսային ձևակերպումների էական դյուրացումն է: Գաղտնիք չէ, որ այսօր մեր տնտեսվարող սուբյեկտները մշտապես բարձրացնում են այս խնդիրը՝ մաքսային ձևակերպումների, վարչարարության հեշտացում, նոր ռեժիմների ներդրում: Այդ տեսակետից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ապրանքաշրջանառության երկու երրորդն իրականացվում է հենց այդ տնտեսական միասնական տարածքում, սա էական առավելություն է տալու մեր արտահանողներին: Երրորդը՝ շուկայական պայմանների էական բարելավումն է: Այդ գործոնն առնչվում է նաև չորրորդ գործոնի՝ տեխնիկական խոչրընդոտների վերացման հետ, քանի որ մենք ձևավորում ենք միասնական տեխնիկական կանոնակարգման դաշտ, և դա նշանակում է, որ մեր ազգային ռեժիմներով արտադրված ապրանքներն ու ծառայություններն առանց որևէ լրացուցիչ պայմանների կարող են արտահանվել ՄՄ տարածք: Հինգերորդ գործոնը, որ դրական ազդեցություն է թողնելու մեր տնտեսության վրա՝ ներդրումների ներգրավման հնարավորությունների ընդլայնումն է և առաջին այդպիսի ներդրումային ծրագրերի մասին մենք հրապարակային հայտարարել ենք: Մասնավորապես, խոսքը «Ռոսնեֆտ» -ի նոր ծրագրի մասին է, որը ենթադրում է Հայաստանում առնվազն 400 մլն դոլարի ներդրում և որը հաշվի է առնում ՄՄ ռեժիմները, որի ներքո հնարավոր է այդ ծրագիրը դարձնել արդյունավետ: Երկրորդ նոր ծրագիրը վերաբերելու է ՀՀ ենթակառուցվածքներին: Փուլ առ փուլ մենք ականատեսը կլինենք այն նոր ներդրումային ծրագրերին, որոնք տեղի են ունենալու՝ հաշվի առնելով այս հարաբերական առավելությունները, որ ձեռք է բերելու մեր տնտեսական համակարգը: Վեցերորդ գործոնն էժան հումքի հասանելիությունն է: Դուք տեղյակ եք, որ մենք արդեն ՌԴ-ի հետ ստորագրել ենք երեք պայմանգիր, որը երաշխավորում է երկարաժամկետ և կայուն հումքի մատակարարում տնտեսվարող սուբյեկտներին: Այս հարցից բխում է նաև հետևյալ հարցը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ինչ են շահելու ՄՄ-ին անդամակցելուց: Առաջին հերթին պետք է արձանագրենք, որ ՄՄ-ում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը երեք անգամ գերազանցում է ՀՀ-ում նույն ցուցանիշին: Դա նշանակում է, որ ՄՄ-ում կենսամակարդակն ավելի բարձր է, քան ՀՀ-ում: Ինտեգրացիոն գործընթացները նպաստելու են փուլ առ փուլ ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը: Սրա մասին է վկայում միջազգային փորձը: Երկրորդ կարևորագույն գործոնը, որն էական նշանակություն ունի մեր քաղաքացիների համար՝ աշխատուժի ազատ տեղաշարժն է, ինչն էապես նվազեցնելու է արտագաղթի ռիսկը: Դրա մասին է վկայում միջազգային փորձը, քանի որ ստեղծվում են աշխատուժի տեղաշարժի համար կայուն և հուսալի մեխանզիմներ և մարդիկ վստահ են, որ ազատորեն կարող են ցանկացած պահի տեղաշարժվել միասնական տարածքում առանց խորընդոտների: Դա էապես նվազեցնում է այդ ռիսկերը: Հինգերորդ թեզը, որ ցանկանում եմ ներկայացնել ձեր դատին՝ հետևյալն է. ինչով է ՀՀ-ն մտնում Մաքսային միություն: Այդ տեսակետից, մենք ունենք հարաբերական առավելություն: Առաջինը՝ ֆինանսական ամուր համակարգն է, որը ցույց տվեց իր հուսալիությունը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պարագայում և ապացուցեց, որ ԱՊՀ երկրների հետ համեմատության մեջ մենք ունենք հարաբերական առավելություն: Հայաստանի Հանրապետությունը միակն էր, որը ստիպված չէր ֆինանսական օժանդակություն ցույց տալ մեր բանկային համակարգին, այլ հակառակը՝ բանկային համակարգն իր հուսալիությամբ հնարավորություն տվեց մեղմել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները: Երկրորդ՝ ճգնաժամից հետո Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է դիվեսիֆիկացված տնտեսություն: Դիվերսիֆիկացիայի աստիճանն այսօր ավելի բարձր է, քան ճգնաժամից առաջ: Առաջին հերթին դա պայմանավորված է ակտիվ, արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականության իրականացմամբ, որի արդյունքում ՀՆԱ-ի մեջ ավելացել է արդյունաբերության տեսակարար կշիռը, իսկ արդյունաբերության մեջ տեսնում ենք, որ ավելացել է ճյուղային բազմազանությունը: Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 2013 թվականի արտահանման ծավալների մեջ հանքահումքային արդյունաբերության տեսակարար կշիռը նվազել է՝ ի հաշիվ այլ ճյուղերի տեսակարար կշռի աճի և դա այն պարագայում, որ հանքահումքային արդյուանբերությունը 2013թ. գրանցել է 7% տնտեսական աճ: Հաջորդը՝ այն իսնտիտուցինալ կարողություններն են, որ մենք ձևավորել ենք Հայաստանի Հանրապետությունում, և որտեղ նույնպես ունենք հարաբերական առավելություններ: Մասնավորապես ցանկանում եմ հիշատակել բիզնես միջավայրի՝ Համաշխարհային բանկի Doing business-ի ինդեքսը և արձանագրել, որ ինչպես Մաքսային միության շրջանականերում, այնպես էլ ԱՊՀ-ի շրջանակներում Հայաստանն առաջատարի դիրքերում է, իսկ դա նշանակում է, որ բազմաթիվ ինստիտուցիոնալ բարեփոխումներ տվել են իրենց դրական արդյուքները: Մենք Մաքսային միության մեր գործընկերների հետ ձեռք ենք բերել հետևյալ քաղաքական պայմանավորվածությունները. եթե երկրներից որևէ մեկն իր տնտեսական և քաղաքական հարցերի արդիկանացման գործում արձանագրում է առաջընթաց, մյուս երկրները պետք է ձգտեն հասնել այդ նույն մակարդակին: Եվ դա նշանակում է, որ միասնական ստանդարտներ, միասնական կանոններ ներդնելիս պետք է առաջնորդվենք այդ սկզբունքով: 6-րդ թեզը, որ ցանկանում եմ ներկայացնել ձեր դատին՝ վերաբերում է այն մարտահրավերներին, որոնց հետ մենք առընչվում ենք՝ անդամակացելով Մաքսային միությանը, որտեղ մաքսատուրքերի ցուցանիշը մոտ 3 անգամ ավելի բարձր է, քան մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում: Մենք այսօր միասնականացնում ենք մաքսատուքերը: Դա ազդեցություն է թողնելու այն տնտեսվարող սուբյեկտների վրա, որոնք ապրանքներ են ներմուծում: Դա ազդեցություն է թողնելու նաև մեր արտադրողների վրա: Օրինակ միս և միասմթերք: Մաքսային միությունում կիրառվում են բարձր տոկոսադրույքներ՝ նպատակ ունենալով պաշտպանել Մաքսային միության տնտեսավարող սուբյեկտների շահերը և դրանով իսկ հիմքեր ստեղծելով, որպեսզի նրանք ավելացնեն իրենց մրցունակության աստիճանը: Դա նշանակում է, որ նման փոփոխություններն ունենում են երկակի ազդեցություն. մի կողմից, եթե մենք բարձրացնենք մսամթերքի մաքսատուրքերը, կնշանակի , որ բացասական ազդեցությւոն կթողնենք սպառողական շուկայի վրա, բայց մյուս կողմից մենք կպաշտպանենք Հայաստանի Հանրապետության միս արտադրողների շահերը, ինչը կխթանի նոր ներդրումներընանասնապահության բնագավառում: Գաղտնիք չէ, որ այսօր մենք դժգոհություններ և բողոքներ ենք ստանում առ այն, որ էժան մսամթերքի ներմուծումը հնարավորթյուն չի տալիս մեր գյուղացիական տնտեսություններին իրացնել իրենց մսամթերքը և նրանք ստիպված են լինում մրցակցել էժան հնդկական, բրազիլական, ամերիկյան մսամթերքների հետ և այդ մրցակցությանը չեն դիմանալու: Սա նշանակում է, որ նմանատիպ մարտահրավերները պետք է գտնվեն մեր ուշադրության կենտրոնում և բանակցությունների ժամանակ այս բոլոր փաստարկները հենց այն նյութն են, որի շուրջ ցանկանում ենք գտնել մեր տնտեսվարող սուբյեկտների համար ընդունելի լուծումներ, որպեսզի Մաքսային միության անդամակցույունը նրանց համար ցավոտ չլինի: Երկրորդ խնդիրը կայանում է նրանում, որ կան բազմաթիվ ապրանքատեսակներ և ծառայություններ, որոնք մենք չենք արտադրում, այլ ներմուծում ենք երրորդ երկրներից: Այս առումով, միասնական մաքսատուրքերը մեզ համար ստեղծելու են որոշակի բարդություններ և մենք պետք է ուղղվածությունը փոխենք դեպի Մաքսային միության շուկաներ և նախապատվությունը տանք հենց Մաքսային միության երկրների կողմից արտադրված ապրանքերին ու ծառայութնուններին: Բնականբար, սա նույնպես էական է մեր տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք ևս երրորդ երկրնեից են ներկրում ապրանքներ, հոսքային գծեր, ժամանակակից տեխնոլոգիաներ; Այս հարցը ևս գտնվում է աշխատանքային խմբի օրակարգում: Երրորդ խնդիրը, մարտահրավերը հետևյալն է. անդամակցելով Առևտրի համաշխահրհային կազմակերպությանը՝ մենք պարտավորություններ ենք ստանձնել: Այդ պարտավորություններից մի մասն ունի վերանայման կարիք, քանի որ ստիպված ենք լինելու վերանայել մեր մաքսատուրքերը, իսկ դա նշանակում է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում մենք պետք է սկսենք բանակցային գործընթաց: Ըստ ոլորտների նույնպես կան խնդիրներ, որոնք գտնվում են մեր աշխատանքային խմբի ուշադրության կենտրոնում և այսօր կներկայացվեն ձեր դատին: Յոթերեդ թեզը, որ ցանկանում եմ հնչեցնել, վերաբերում է, թե ինչ աշխատանքներ ենք կատարել մինչ այսօր, սեպտեմբերի 3-ից հետո, երբ Նախագահը հրապարակային հնչեցրեց մեր քաղաքական որոշման մասին: Նշեցի, որ Հայաստանի և Ռուսաաստանի մինջև ձևավորվեց աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբը տվեց միանշանակ եզրակացություն, որը հիմք հանդիսացավ արդեն Մաքսային միության շրջանակներում աշխատանքային խմբի ստեղծման համար: Չորս երկրների նախագահների հանձնարարությամբ Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի ֆորմատում գործող կառույցները և մասնավորապես Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ձևավորեց աշխատանքային խումբ, որը ղեկավարում է Տատյանա Վալովայան: Աշխատանքային խմբի մեջ ներգրավված են չորս երկրների լիազորված մասնագետները, ինչպես նաև հենց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետները: Աշխատանքային խմբին հանձնարանվել էր հատատել «ճանապարային քարտեզ»-ը՝ Հայաստանի՝ Մաքսային միության և տնտեսական տարածքի անդամակցության գործընթացը մանրակրկիտ նկարագրելու նպատակով: Այդ «ճանապարային քարտեզ»-ը հաստատաված է և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց միջոցառումների խորագիրը, որը մեզ տանելու է այդ ճանապարհով: Այդ միջոցառումների ծրագրի իրականացման նպատակով ձևավորվել է 22 աշխատանքային խումբ , որոնք շաբաթական վարչապետին հաշվետվություն են ներկայացնում՝ կատարված աշխատանքների վերաբերյալ: Այս պահին կարող եմ ձեզ զեկուցել, որ որևէ խոչընդոտ, որ կարող է հնարավություն չտալ մեզ անդամակցելու Մաքսային միությանը, գոյություն չունի: Աշխատանքների ճնշող մեծամասնությունը կատարել ենք և այս պահի դրությամբ ունենք լուծելու հետևյալ խնդիրները. Շուրջ 900 ապրանքատեսակների գծով, որոնք զգայուն են մեր տնտեսության համար, պետք է ավարտենք բանակցությունները; Այդ ապրանքատեսակաները մենք բացահայտել ենք՝ աշխատելով մասնավոր հատվածի հետ, կազմակերպելով բաց քննարկումներ, թե որոնք են այն ապրանքատեսակաները, հումքը, ծառայությունները, որոնք մեզ համար կարևոր են, և որտեղ լինելու ենք զգայուն: Բանակցությունների նպատակն է՝ նվազեցնել անդամակցության հետ կապված ռիսկերը: Աշխատանքների երկրոդ ուղղությունը՝ իրավական դաշտի ձևավորումն է, որպեսզի դուրս գանք պայամանագրի ստորագրմանը: Եվ երրորդը՝ ենթակառուցվածքների ձևավորումն է, որպեսզի մեր տնտեսվարող սուբյեկտներն իրացնեն իրենց նոր հումքը, անխոչընդոտ հայտնվեն մեծ միասնական շուկայում: Ենթադրվում է, որ մենք Մաքսային միությանը անդակակցելու վերաբերյալ պայմանագիրը կներկայացնենք Ազգային Ժողովի հաստատմանը, որը կունենա հավելավծներ: Այսինքն, այն լինելու է մի մեծ փաթեթ, որը մեզ համար ստեղծելու է այդ իրավական հիմքերը: Հաճախ է հնչում այն հարցը, թե ինչո՞ւ է Հայաստանն այսքան արագ իրականացնում և իրացնում այս ծրագիրը; Պատասխանը շատ պարզ է, որովհետև աշխատանքերը մեր գործընկերների հետ ցույց տվեցին, որ վերջին 5 տարիների ընթացքում ձեզ հետ միասին կուտակել ենք լուրջ իստիտուցիոնալ կարողություններ և մեր գործընկերներն արձանագրում են, որ Հայաստանն արագ է առաջ գնում, որովհետև այդ կարողությունները ՀՀ-ում առկա են: Դա է մեր հաջողությունների գաղտնիքն այս ինտեգրման ճանապարհին և մենք ուրախ ենք , որ մեր գործընկերների կոզմից արժանացել ենք բարձր գնահատականի: Դա նաև Կառավարության կողմից վերջին 6 տարիներին իրականացրած ինստիտուցիոնալ բարոփոխումների գնահատականն է: Հարգելի գործընկերներ, ավարտելով իմ խոսքը, ցանկանում եմ նշել, որ մենք ակնկալում ենք, որ կոնֆերանսի ժամանակ հնչեցված առաջարկություննրը և դիտողություններն իրենց տեղն են գտնելու ինչպես բանաձևի մեջ, որը կընդունի կոնֆերանսը, այնպես էլ հիմք են հանդիսանալու ՀՀ կառավարության համար՝ հստակեցնելու և ճշգրտելու մեր ծրագրերը: Շնորհակալություն:

Նմանատիպ նյութեր