Յանուկովիչին կհեռացնեն «Ռեգիոնների կուսակցության» շարքերից
                        Ուկրաինայի  «Ռեգիոնների կուսակցությունը» մարտի 29-ին հրավիրած համագումարում  քննարկելու է երկրի վտարված նախագահ Վիկտոր Յանուկովիչին կուսակցության շարքերից հեռացնելու  հարցը, հաղորդում է РИА «Новости»-ին հղում անելով  կուսակցության ղեկավար Վլադիմիր Ռիբակին: 
 «Նման տրամադրվածություն կա», - պարզաբանել է նա, ավելացնելով, որ  իրենք պետք է համաձայնվեն նաև իրենց ընտրողների պահանջներին: 
 Ավելի վաղ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել էր Յանուկովիչի վարած քաղաքականությունը ճգնաժամի տարիներին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

