Կիևում այրել են «Ռեգիոնների» կուսակցության գրասենյակը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սրված բախումների ժամանակ ցուցարարները «մոլոտովի կոկտեյլ»֊ներ են նետել «Ռեգիոնների» կուսակցության գրասենյակ։
Դրանից հետո նրանք ներխուժել են գրասենյակի տարածքը և ավերել այն։
Ակտիվիստները դուրս են բերել կուսակցության խորհրդանիշը և Ուկրաինայի նախագահի նկարը, որից հետո դրանք այրել։
Նշենք, որ գրասենյակի մոտակայքում մեքենա է այրվում։
Զոհերի թիվն գնալով ավելանում է։ Ներկայումս հայտնի է 10 զոհվածի տվյալներ։