Յանուկովիչի և Ազարովի հետ միասին «Ռեգիոնների կուսակցության» շարքերից հեռացրել են ևս 4-ին
Վիկտոր Յանուկովիչի հետ միասին ուկրաինական Ռեգիոներ կուսակցության շարքերից կհեռացվեն ևս 5 անդամների, այդ թվում նաև նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովին: Այս մասին հաղորդում է «Интерфакс» -ը հղում անելով կուսակցության փոխնախագահ Բորիս Կոլեսնիկովին:
Նշվում է, որ Յանուկովիչի և Ազարովի հետ միասին կուսակցությունից կհեռացվեն Եկամուտների նախարար Ալեքսանդր Կլիմենկոն, նախկին առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը, նախկին ԱԱԽ քարտուղար Անդրեյ Կլյուևեը, ինչպես նաև Էներգետիկանյի նախկին նախարար Էսուարդ Ստավիցկին:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1403261852523/]հայտնել էինք[/url], որ Ռեգիոներ կուսակցությունը համագումարի ժամանակ քննարկելու էր իրենց շարքերից նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին հեռացնելու մասին որոշումը: