Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիսարևելյան մասում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորվում, ցունամիի վտանգ չի գրանցվել։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Իբարակի պրեֆեկտուրայի ափերից դեպի արևելք։