2475 դիտում
09:28 29-03-2014
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության և Քեսաբի դեպքերի մասին․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ անդրադառնալով ՄԱԿ-ում ՀՀ-ի աջակցությանը ՌԴ-ին, նաև այն հարցին, թե ինչ դիրքորոշում կընդունի աշխարհը ՀՀ նկատմամբ՝ ասաց. «Մենք, իհարկե, աջակցում ենք ՄԱԿ-ի երեկվա որոշումը, և Վաշինգտոնը բազմիցս այդ մասին հայտարարություններ արել է։ Մենք աշխատում ենք Ուկրաինայի կառավարության հետ, որպեսզի հարցը խաղաղ լուծենք», ապա հավելեց, որ ԱՄՆ-ն կշարունակի, իհարկե ՀՀ հետ համագործակցել այս հարցով՝ բանակցությունները կշարունակվեն։
Անդրադառնալով վերջին օրերին Քեսաբի հարձակումներին և այնտեղ հայաթափմանը՝ դեսպանը նշեց. «Վաշինգտոնն այդ մասին նույնպես հայտարարություն արել է. մենք շատ մտահոգված ենք բոլոր այն խոտաններով, որոնք տեղի են ունենում ամբողջ Սիրիայի տարածքում՝ ներառյալ այն ամենը, ինչ կատարվում է փոքրամասնությունների նկատմամբ»։
մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1186 դիտում
15:44 31-03-2014
Քեսաբի դեպքերի կապակցությամբ ՄԻՊ Կարեն Անդրեասյանն ուղերձ է հղել միջազգային իրավապաշտպան կառույցներին
2955 դիտում
18:52 01-02-2017
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն և ՄԱԿ-ում ԱՄՆ նոր դեսպանը պատասխանել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին հարցերին
Այս բաժնից
787 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին