Հանրայնացրել է ոչ հրապարակային քննարկումները. Արևիկ Պետրոսյանին հեռացրել են Արցախի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության շարքերից
«Ղեկավարվելով ԱՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը որոշել է ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանին հեռացնել «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության շարքերից՝ խմբակցության ոչ հրապարակային քննարկումները և գրագրությունը հանրայնացնելու և սահմանված վարքագծի կանոնները խախտելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ վերջերս մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Արցախի ԱԺ իշխող կուսակցության պատգամավոր Արեւիկ Պետրոսյանին կասկածում են դավաճանության և կուսակցության աշխատանքային խոսակցությունների պատճեններ ՀՀ իշխանությանը տրամադրելու մեջ։
Հավելենք, որ Պետրոսյանն Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ է։ 1992 թվականի փետրվարին նա Շուշիից ռմբակոծության ժամանակ ողնաշարի բեկորային վնասվածք է ստացել։ 2020 թվականի 44-օրյա պատերազմին նա անդամագրվել էր Աննա Հակոբյանի գլխավորած «Էրատո» ջոկատին։