211652_close_icon
views-count1884 դիտում article-date 15:16 28-03-2014

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին մասնակցել է Ստեփանակերտի Վարդան Մամիկոնյան 7 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն այսուհետ էլ կշարունակի իրականացնել զոհված ազատամարտիկների ընտանիքների, արցախյան պատերազմի առաջին խմբի հաշմանդամների, Պաշտպանության բանակում ծառայող ու արդեն զորացրված զինծառայողների եւ բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացը: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներ Էդգար Արամյանին եւ Վասիլի Սարգսյանին այս գործընթացին մասնակցելու համար՝ այն որակելով որպես հայրենանվեր ձեռնարկ: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր