Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում նորակառույց բազմաբնակարան շենքի շահագործման հանձնման արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում նորակառույց բազմաբնակարան շենքի շահագործման հանձնման արարողությանը:
Բակե Սահակյանն ընդգծել է, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու բնակչությանը ժամանակակից պայմաններին համապատասխանող բնակարաններով ապահովելու գործընթացը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: