211652_close_icon
views-count3664 դիտում article-date 21:06 29-12-2017

Բակո Սահակյանը այցելել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր և մասնակցել ՊԲ զինծառայողների շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ դեկտեմբերի 29-ին, այցելել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր եւ մասնակցել պաշտպանության բանակի զինծառայողների համար նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումն այսուհետ եւս կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այնուհետեւ Նախագահը ներկա է գտնվել Մեխակավանում կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը: Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր