211652_close_icon
views-count12122 դիտում article-date 00:01 28-03-2014

Շատ ուրախ եմ, որ կրկին հրավիրվում եմ Հայաստանի հավաքական. Արտակ Դաշյան

Հայաստանի հավաքականի և Բահրեյնի «Ալ Մուհարակ» ակումբի կիսապաշտպան Արտակ Դաշյանը [b]SHAMSHYAN.COM[/b]-ի թղթակցի հետ զրույցում խոսել է իր նոր ակումբի, Բահրեյնի առաջնության և մի շարք այլ հարցերի շուրջ: Նշենք, որ 24-ամյա կիսապաշտպանը Բարհրեյնի ամենահեղինակավոր ակումբներից մեկին է միացել երեք ամիս առաջ: Այդ ժամանակահատվածում նա «Ալ Մուհարակ»-ի կազմում անցկացրած 8 խաղում խփել է 1 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում: [b]- Արդեն մի քանի ամիս է, ինչ հանդես եք գալիս Բահրեյնում: Ի՞նչ պատկերացումներ եք հասցրել կազմել երկրի, տեղի ֆուտբոլի և առաջնության մակարդակի վերաբերյալ: [/b] - Ընդհանուր առմամբ նորմալ երկիր է: Այստեղ ֆուտբոլը զարգացման նոր փուլում է գտնվում, ստեղծվում են տարբեր ֆուտբոլային դպրոցներ, որոնք հագեցած են պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Ինչ վերաբերվում է Բահրեյնի առաջնությանը, ապա կարելի է ասել, որ այն իր մակարդակով գերազանցում է Հայաստանի առաջնության մակարդակին: [b]- Ինչպե՞ս հարմարվեցիք նոր միջավայրում:[/b] - Այստեղ ես ջերմ ընդունելության արժանացա, թե ակումբի ղեկավարների և թե թիմակիցներիս կողմից: Շատ հեշտ ստացվեց ադապտացվել նոր միջավայրին: [b]- Ի՞նչն է Ձեզ դուր եկել «Ալ Մուհարակում»: Ի՞նչը կառանձնացնեիք:[/b] - «Մուհարակ»-ում առաջին հերթին ինձ դուր եկավ թիմում տիրող ջերմ, ընտանեկան մթնոլորտը: [b]-Ինչպիսի՞ խաղաոճ է դավանում «Ալ Մուհարակ»-ը [/b] - Թիմը հիմնականում ձգտում է խաղալ կարճ և միջին փոխանցումներով: [b]- Ո՞ր խաղային դիրքում եք հիմնականում հանդես գալիս:[/b] - Հիմնականում խաղում եմ կիսապաշտպանության ձախ եզրում, բայց լինում են դեպքեր, որ հանդես եմ գալիս նաև ենթահարձակվողի և աջ եզրային կիսապաշտպանի դիրքում: [b]- Ինչպիսի՞ մարզական խնդիրներ են դրված «Մուհարակ»-ի առջև:[/b] - Թիմի առջև երկրի առաջնությունում հաղթելու խնդիր է դրված: Ներկայումս գտնվում ենք 4 հորիզոնականում և առաջատարին զիջում ենք 7 միավորով: Թիմը դուրս է եկել Ասիայի Պարսից ծոցի գավաթի 1/4 եզրափակիչ: [b]-Մի քանի ամսից լրանում է Ձեր վարձակալության ժամկետը: Ձեզ համար որքանո՞վ է իրատեսական «Գանձասար» վերադառնալու տարբերակը:[/b] - «Գանձասար»-ի հետ ունեմ,գործող պայմանագիր, որը լրանում է հուլիսի վերջ: Վարձակալության ավարտից հետո կվերադառնամ «Գանձասար»: Ներկայումս, որևէ հստակ բան չեմ կարող ասել: Հայաստան վերադառնալուց հետո պարզ կլինի, թե որտեղ կշարունակեմ կարիերաս: [b]- Դուք կրկին հրավիրվեցիք Հայաստանի ազգային հավաքական և խաղաժամանակ ստացաք Ռուսաստանի հավաքականի հետ խաղում: Հասցրել ե՞ք ծանոթանալ և շփվել մեր ընտրանու նոր գլխավոր մարզիչ Բերնար Շալանդի հետ:[/b] - Շատ ուրախ եմ, որ նորից հրավիրվում եմ ազգային հավաքական: Դեռ չեմ հասցրել շփվել Շալանդի հետ, սակայն եղել է 20 րոպեանոց ընդհանուր հանդիպում, որի ժամանակ թիմին ներկայացվել է նոր գլխավոր մարզիչը: [b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր