1235 դիտում
14:56 22-12-2021
Կարեն Հեքիմյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է․ հանրային գործիչը կրկին հրավիրվում է հարցաքննության
Հայտարարություն
«Քաղաքացու իրավունքների պաշտպան»(ՔԻՊ) ՀԿ-ն ահազանգում է, որ ՔԻՊ նախագահ Կարեն Հեքիմյանի նկատմամբ 2 ամիս առաջ սկսված հետապնդումը շարունակվում է ԵՊՀ ռեկտորի երբեմնի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Ոստիկանությանն ուղղված դիմումի հիման վրա։
Նշված դիմումի հիմքով թեև քրեական գործ հարուցվել է, բայց ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել, նույնիսկ չի ապացուցվել՝ հանցանք տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ։ Սակայն Կարեն Հեքիմյանին, ով 3 ամիս առաջ սոցցանցում անդրադարձել էր մամուլում լայնորեն տարածված ԵՊՀ ռեկտորի երբեմնի ժ/պ Հ. Հովհաննիսյանին վերաբերող հրապարակմանը, առաջիկա օրերին կրկին հրավիրել են Քննչական կոմիտե։
Այսու՝ ՔԻՊ-ը հայտարարում է, որ Կարեն Հեքիմյանին այս խնդրով վերստին հարցաքնության հրավիրելու փաստը վերահաստատում է, որ նրա նկատմամբ, ըստ էության, քաղաքական հետապնդում է իրականացվում, որը պայմանավորված է նրա հասարակական-իրավապաշտպան գործունեությամբ, ԵՊՀ-ում իրավախախտումները բացահայտելուն միտված դատական գործընթացներով, սոցիալական ցանցերում արած գրառումներով, մամուլում հրապարակված քննադատական հոդվածներով։
ՔԻՊ-ն ահազանգում է, որ քննչական մարմնի կողմից հանրային գործիչ Կարեն Հեքիմյանին թիրախավորելու արդյունքում վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները, ոտնահարվում օրինականությունն ու մարդու իրավունքները։
ՔԻՊ-ը նաև կոչ է անում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, քաղաքական համայնքին քննադատել ԵՊՀ ռեկտորի երբեմնի ժ/պ Հ. Հովհաննիսյանի դիմումի հիմքով սանձազերծված գործընթացը, որը հեղինակազրկում է ԵՊՀ-ն ու նրա ներկայիս ղեկավարությանը։
«Քաղաքացու իրավունքների պաշտպան»
ՀԿ քարտուղար Թաթուլ Մկրտչյան
22.12.2021թ.
Երևան

Նմանատիպ նյութեր
3713 դիտում
09:50 22-10-2021
Կարեն Հեքիմյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի․ հայտարարություն
935 դիտում
09:49 08-09-2022
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները հարցաքննության են հրավիրվում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
790 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1135 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
790 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը