Հակոբ Դաշյան. Ընտրակաշառքին հակազդելու ենք գաղափարով. Yerkir.am
Գեղարքունիքի մարզում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Հակոբ Դաշյանը, ով ՀԱՊՀ /Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան/դասախոս է:
Նա Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջարկը` մասնակցել ընտրություններին ռեյտինգային ցուցակով, եղել է կուսակցության կողմից, և ինքը համաձայնել է:
Դաշյանի խոսքով` դեռ պարզ չէ, թե քանի ռեյտինգային թեկնածու է իրենց մարզում առաջադրված, դեռ էական խախտումներ էլ չկան: «Նախընտրական եռուզեռ է մեզ մոտ: Դեռևս ինչ-որ խախտումներ նկատելի չեն, թեկնածուներն էլ բավականին շատ են լինելու»,- ասաց նա:
Մանրամասներն՝ [url=http://www.yerkir.am/news/view/124022.html]այստեղ[/url]