Մոլդովայում ստորագրահավաք է սկսվել՝ ի աջակցություն ՄՄ անդամակցության
Մոլդովայում Սոցիալիստների կուսակցությունը ստորագրահավաք է անցկացնում՝ Մաքսային միությանը անդամակցելու համար։
«Մենք Մոլդովայի՝ Մաքսային միությանը անդամակցելու, այնուհետև Եվրասիական միություն մտնելու ստորագրահավաքի ազգային արշավ ենք սկսել: Զուգահեռաբար կլուսաբանենք քաղաքացիներին մեր երկրի համար արտաքին քաղաքական այդ վեկտորի օգուտների մասին»,- ITAR-TASS-ի թղթակցին ասել է կուսակցության ղեկավար, խորհրդարանի պատգամավոր և երկրի նախկին փոխվարչապետ Իգոր Դոդոնը:
Նա ընդգծել է, որ ըստ վերջին ժամանակներս անցկացված հարցումների տվյալների, Մոլդովայի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ՄՄ-ն նախընտրում է ԵՄ-ից: