ԱՄՆ-ում ստորագրահավաք է սկսվել, որ դեսպան նշանկված նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հետ կանչեն
ԱՄՆ Հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել՝ ԱՄՆ ՀՀ դեսպան նշանակված Տիգրան Սարգսյանի դեմ:
[b]SHAMSHYAN.com-[/b]ը ԱՄՆ Հայկական ֆորումի հայտարարությունը ներկայացնում է ստորեւ. «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներգրավված է միլիոնավոր դոլարների դրամաշորթության մեջ՝ ներառյալ Կիպրոսի Հանրապետությունում եղած սկանդալները: Օգտագործելով իր իշխանությունը Հայաստանում անձնական ֆինանսական շահույթ ունենալու նպատակով՝ խաբեությամբ եւ դավադրությամբ ազատվել, խուսափել է օրենքով սահմանված պատժից:
Հայաստանի կառավարության շրջանակներում փորձեր են արվել օգնել Սարգսյանին խուսափելու արդարադատությունից ու պաշտոն ստանալու ԱՄՆ-ում: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ն կանխի Տիգրան Սարգսյանի՝ արդարությունից փախչելու փորձը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ն հաշվի առնի Տիգրան Սարգսյանի հանցանքներին մեղսակից լինելը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ի կառավարությունը մերժի Տիգրան Սարգսյանին՝ պաշտոն ստանձնելու հարցում»: