211652_close_icon
views-count32897 դիտում article-date 15:29 05-03-2016

Օրենքը խստացավ, սակայն Երևանի Ճանապարհային ոստիկանների գործը չթեթևացավ. խմած վարորդների թիվն օր-օրի ավելանում է. ինչպես ժողովուրդն է ասում՝ «խևին խրատն ինչ անի, սևին՝ սապոնը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 4-ին, Երևանի ՃՈ աշխատակիցները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 49 տրանսպորտային միջոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված 59 ավտոմեքենաներից 43 մեքենաները վարորդները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կատարած օրինախախտման համար նրանք ենթարկվելու են վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 150-350 հազար դրամի չափով: Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին կոչ են անում վարորդներին, որպեսզի զերծ մնան երթևեկության կանոնների խախտումից, մտածեն անվտանգության մասին, հակառակ դեպքում անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարած տրանսպորտային միջոցից ու մակնիշից, նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ մեքենաներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+

Նմանատիպ նյութեր