Գյուղնախարարությունը մտադիր է բողոքարկել ցորենի էլիտար սերմացուի վերաբերյալ դատարանի վճիռները․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է բողոքարկել դատարանի այն վճիռները, որոնցով ֆերմերները կազատվեն 2011 թվականին ստացած ցորենի էլիտար սերմացուի դիմաց վճարելու պատասխանատվությունից։
Մի քանի շաբաթ առաջ Արարատի և Արմավիրի մարզի 4 ֆերմերներ, «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի դեմ հանդես գալով հակընդդեմ հայցով, շահել են դատը՝ այդպիսով ազատվելով 2011 թվականին ստացած էլիտար սերմացուի դիմաց սահմանված վճարից։
Վարդենիսի 76 ֆերմեր նույնպես հանդես են եկել հակընդդեմ հայցով և սպասում են դատարանի վճռին։
«Հժ»-ի գրավոր հարցին, թե նախարարությունը պատրա՞ստ է հաշտվել իրողության հետ, թե՞ բողոքարկելու է հօգուտ ֆերմերների կայացրած վճիռները, գյուղնախարարությունից պատասխանել են, որ նման մեկ վճռի կապակցությամբ գյուղնախարարությունը հանդես է եկել վերաքննիչ բողոքով։
Մեր հարցին բոլո՞ր նման դեպքերով է գյուղնախարարությունը վերաքննիչ դիմելու, նախարարության մամուլի խոսնակ Անի Սմբատյանը պատասխանել է. «Փաստն այն է, որ վերաքննիչ բողոք արդեն եղել է»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։