211652_close_icon
views-count1561 դիտում article-date 10:25 25-03-2014

Պատգամավոր Վրեժ Մարկոսյանը դեմ է կուտակայինի պարտադիր բաղադրիչին. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Վրեժ Մարկոսյանը դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին։ «Ես մտածում եմ, որ ճիշտ կլինի, որ լինի ցանկությամբ. ոչ թե պարտադիր, այլ՝ ցանկությամբ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական պատգամավորը։ Նա նշել է, որ իրեն համոզել են ոչ թե ընդդիմության փաստարկները, այլ՝ ժողովրդի ընդվզումը։ Վրեժ Մարկոսյանը նկատել է, թե ամեն մեկը պետք է «մտածի իր խղճով», ապա հայտարարել. «Ես կոնկրետ որ մտածում եմ, որ իմ ժառանգորդները պետք է 40 տարով վճարեն... թող 40 տարի չլինի, թող 5 տարի լինի, 10 տարի լինի»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր