«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք երեկ գրել էինք, որ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների մոտ 6 տասնյակ աշխատակիցներ դիմել են Հովիկ Աբրահամյանին՝ իրենց աշխատավարձի 5 տոկոսները չպահելու պահանջով: Երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը, ով առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդին է, պատասխանել էր, որ իրենք օրենքով սահմանված իրենց պարտականություններն են կատարում:
Նշել էր նաև, որ եթե Սահմանադրական դատարանը պարտադիր բաղադրիչի հակասահմանադրական լինելու վերաբերյալ որոշում կայացնի, այդ ժամանակ գումարները հետ կվերադարձվեն: Ակնհայտ է, որ վստահ են՝ ՍԴ-ն մերժելու է հայցը»:
Մանրամասները կարրդացեք թերթի այսօրվա համարում: