211652_close_icon
views-count43923 դիտում article-date 20:40 12-01-2023

Մահացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը

73 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանը:

Ստորև ներկայացնում ենք Վրեժ Մարկոսյանի կենսագրական տվյալները.

Ծնվել է 1950 թվականի մարտի 15-ին Ապարանում։ 1973-1974 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1972 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը։ Տնտեսագետ-հաշվապահ։

1972-1973 թվականներին ՀԽՍՀ ֆինանսների մինիստրությունում աշխատել է վերահսկիչ։
1974-1976 թվականներին եղել է ՀԽՍՀ ՆԳ մինիստրության Ապարանի ՆԳ բաժնի ավագ օպերտեսուչ։
1976-1991 թվականներին ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունում աշխատել է ապրանքագետ, մատակարարման բաժնի պետ, տպարանի տնօրեն, հրատարակչության տնօրեն։
1997-2012 թվականներին եղել է «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ գլխավոր տնօրեն։ 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 14 ընտրատարածքից։

2006 թվականին Պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով, 2007 թվականին՝ Թեքեյան մշակութային կենտրոնի «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով, 2010 թվականին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

SHAMSHYAN.com-ը ցավակցում է Վ. Մարկոսյանի ընտանիքին և հարազատներին։ 

Նմանատիպ նյութեր