Նաիրիտցիները չեն հավատում, որ մինչեւ հուլիսի 15-ը իրենց աշխատավարձի պարտքերը կմարվեն եւ դուրս են եկել՝ կառավարությանը խոստումը հիշեցնելու
Նաիրիտցիները չեն հավատում, որ կառավարությունը իր խոստմանը համաձայն մինչեւ հուլիսի 15-ը իրենց աշխատավարձերն ամբողջությամբ կվերադարձնի:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանք կառավարության շենքի մոտ այսօր իրազեկման ակցիա անցկացրեցին՝ հերթական անգամ հիշեցնելով տված խոստման մասին:
Ինչպես նաեւ ընդգծեցին, որ եթե կառավարությունը խոստումը չկատարի, վերսկսելու են իրենց բողոքի ցույցերը:
Հիշեցնենք, որ վերջիններս պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը, որը կազմում է 15 մլն ԱՄՆ դոլար: