Թաիլանդում խոշոր ավտովթարի զոհ է դարձել առնվազն 2 տասնյակից ավելի մարդ
Առնվազն 23 մարդ է զոհվել Թաիլանդի Չոնբուրի նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, հաղորդում է Tass-ը։
Ականատեսների վկայությամբ՝ միկրոավտոբուսը, որում եղել է 13 մարդ, մեծ արագությամբ բախվել է պիկապին, որում նույնպես ուղևորներ են եղել։
Երկու տրանսպորտային միջոցներում անմիջապես հրդեհ է բռնկվել։ Ոչ մի ուղևորի հնարավոր չի եղել փրկել։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել ողբերգական դեպքի առնչությամբ։