Իրաքում 2 պայթյուն է որոտացել․ կա 7 զոհ
Իրաքի հյուսիսում 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։
Պայթյունները տեղի են ունեցել Թիքրիթ քաղաքի փողոցներից մեկում։ Նախ պայթել է ճանապարին տեղադրված ռումբը, որից հետո՝ ականապատ մեքենան։
Նախնական տվյալների համաձայն, գրանցվել է 7 զոհ, 18 վիրավոր։
Ներկայումս պարզվում են միջադեպի պատճառները։