Իրաքում պայթյուն է որոտացել․ գրանցվել է 20 զոհ
Իրաքի արևելյան մասում 2 պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ, ևս 20 վիրավոր։ Այս մասին հայտնում է Agence France Presse֊ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Պայթյունները տեղի են ունեցել Հանաքինա մերձքաղաքային շրջանում, որտեղ նախօրեին մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի զոհ է դարձել 30 մարդ։