1612 դիտում
20:45 21-03-2014
Արդարացվա՞ծ են արդյոք ուսման ծախսերը
Քիչ փողեր ու կենսական էներգիա չեն ծախսում այսօր ուսանողները և նրանց ծնողները, որպեսզի սովորեն ինչ-որ բարձրագույն ուսումնական հաստատությունում: Եվ բնավ անտեղի չէ, այն հարցը, թե ո՞ւմ է պետք այդ: Արդյո՞ք դա միայն կենսական էներգիայի, ժամանակի ֆինանսի, և այլնի վատնում չէ՞:
Հայ ժողովրդի մեջ մեծ հեղինակություն է վայելում դիպլոմը: Այն գլուխ գովելու առարկա է, աղջիկների համար օժիտ, ծնողների համար չարչարանքների փաստաթղթային ամրագրում: Շուտով, շատ շուտով այս հեղինակությունը լրիվ կվերանա, որովհետև մենք բոլորս հազար անգամ տեսած կլինենք դիպլոմավոր ապուշներ ու կահասկանանք, որ ապուշը, անկախ նրա դիպլոմի գույնից ու պարունակությունից, կապիտալիստական երկրում չի կարող ոչ մի աշխատանք կատարել: Այս արդեն իսկ տեղի ունի, սակայն մի դեպքում է պահպանում իր դիրքը. եթե մեկի ծանոթ-բարեկամը, ով, այսպես թե այնպես, պետք է զբաղեցներ ինչ-որ աթոռ դիպլոմ ունի, ուրեմն պրոբլեմ չունի: Իսկ եթե վերանա ծանոթով աթոռ զբաղեցնելու գարշելի ավանդույթը նույնպես, ապա այլևս ապուշ դիպլոմավորներ չենք տեսնի…
Ինչ վերաբերում է գիտելիքին, գաղտնիք չէ, որ շատ ԲՈւՀ-երում դեռ իշխում են այնպիսի դասավանդման մեթոդներ, որոնք, ոչ լավ օրից, կիրառվում էին խորհրդային ժամանակներում. գալիս է դասախոսը, հանում է, արդեն մագաղաթի վերածված, իր «լեկցիաները», որոնք ինքը գրառել է իր ուսանողական տարիներին, և սկսում թելադրել այն նույն հիմարությունները, որոնք թելադրել են իր դասախոսները: Սակայն կարևորն այստեղ այն է, որ նրանց դասախոսները կարողացել էին համոզել ուսանողներին ու նրանց ծնողներին, որ դրանք իրոք կարևոր են: Այն ժամանակ, ինչ-որ տեղ սա կարելի էր հասկանալ. չկար համապատասխան գրականությունը, և դաս ասվածը միայն այդ դասախոսների, տարբեր տեղերից ծաղկաքաղ արված, լեկցիաներն անգիր անելն էր, իսկ հիմա ոչ միայն ամեն հնարավոր գիրք հասու է բոլորին, այլ նաև այդ «լեկցիաների» պարունակությունը, մեծ մասամբ, հակագիտական, անհեթհեթություն, լենին-ստալինյան խեղկատակություն է:
Ուրիշ հարց է, որ գրեթե բոլոր ԲՈւՀ-երի գրադանավարները ուշացնում, թաքցնում և կոպտում են ուսանողներին, որպեսզի վերջիններս զզվեն ու այլևս գրադարան չգան` խանգարելու «նորին մեծություն» գրադարանավարների սուրճ խմելու «սրբազան ծեսը»: Սակայն, ամեն դեպքում, գրքերը կան: Չեղածն էլ հաստատ համացանցի օգնությամբ կարելի է ձեք գցել:
Վերջապես, արդի հայկական ԲՈւՀ-ական կրթությունն ավելին չէ, քան, ասենք, «Ֆեյս Բուք» սոցիալական կայքը. ուսանողը, ինչպես ֆեյսբուքյան օգտատերը, գրացված է ընդհանուր համակարգում: Եթե ներկա է դասին, ապա առցանց է (online), իսկ եթե բացակա է, ապա ներկա է` ոչ-առցանց (offline): Ներկա ուսանողը, երբ դաս է պատասխանում, անգիր է անում դասախոսի լեկցիան և վերարտադրում լսարանում: Սա այն նույն բանն է, ինչ կատարում է ֆեյսբուքյան օգտատերը, երբ «Youtube» կայքից պատճենում և իր կայք էջի պատին է փաքցնում (copy-paste) ինչ-որ տեսանյութ: Դեռ ֆեյսբուքյան օգտատերը փնտրում է, ընտրում է, մի մեկնաբանություն էլ իր կողմից է ստեղծագործում և ավելացնում տեսանյութին, իսկ մեր «հանճարեղ» դասախոսները, ովքեր ուսանողների գիտելիքները ստուգում են քանոնով (քանակն է կարևոր) և անգիր անելու ունակությամբ, չեն կարող հանդուրժել, որ իրենց ավանդական «իմաստությանը» հավելում կատարի մի «դեղնակտուց» ուսանող: Իսկ քննադատության մասին խոսք լինել անգամ չի կարող:
Վերջապես, այդքան ծախսեր կատարելու փոխարեն, կարելի է, դպրոցն ավարտելուց հետո, երեխային գրանցել Ֆեյս Բուք կայքում, և նա ավելի բարձր կրթություն կստանա, քան ներկայիս շատ ԲՈւՀ-երում: Այսպես ոչ միայն կխուսափենք աստղաբաշխական ծախսերից, այև` երեխայի վատ շրջապատի, կռիվների և հազար ու մի փորձանքի մեջ ընկնելու վտանգից:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2980 դիտում
08:45 22-04-2016
Պաշտպանությանն ուղղված ծախսերը աճել են 4,2 տոկոսով, ոստիկանությանն ուղղված ծախսերը՝ 13.7-ով. «Հայկական ժամանակ»
3443 դիտում
16:37 16-03-2017
Երեխաներ ունեցող ուսանողները ստացան ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր. նրանց ուսման վարձը կհոգա ՀԵՀ-ը
Այս բաժնից
499 դիտում
11:52 26-11-2024
Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
997 դիտում
11:44 26-11-2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
1123 դիտում
10:40 26-11-2024
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի