50278 դիտում
23:24 06-07-2021
Երևանցի 19-ամյա հերոսը Արցախի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով. նա, ում մասին զինակից ընկերները չգիտեին, որ ոստիկանապետի որդի է, 44-օրյա պատերազմին եղել է ամենաթեժ ու վտանգավոր կետերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Երևանի բնակիչ Կարեն Արմենի Վաթյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արցախի Հանրապետությունում «Արիության համար» մեդալով պարգևատրվում են ԼՂՀ պաշտպանության բանակի շարքային, հրամանատարական և ղեկավար կազմի զինծառայողները, ԼՂՀ թշնամիների դեմ մարտերում, ռազմական գործողություններում, պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս, դիվերսանտների, լրտեսների եւ հանրապետության այլ թշնամիների դեմ պայքարում դրսևորած անձնական արիության եւ խիզախության համար:
Այդ մեդալով պարգևատրվում են նաև ՊԲ շարքերում չգտնվող այն անձինք, ովքեր ԼՂՀ թշնամիների դեմ պայքարում եղել են հմուտ եւ ձեռներեց, համարձակ եւ, սեփական կյանքը վտանգի ենթարկելով, նպաստել են ռազմաճակատում մարտական գործողությունների հաջողությանը, հանրապետության բնակչության, մարդկանց կյանքի եւ առողջության անվտանգության ապահովմանը:
Կ. Վաթյանը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ իր զինակից ընկերների հետ եղել է կռվի ամենաթեժ, ամենավտանգավոր կետերում:
Նա սովորում էր Երևանի պետական համալսարանում և ուսումը կիսատ թողնելով, որոշում է՝ պետք է ծառայեմ Հայոց բանակում, որից հետո նոր շարունակեմ ուսումս:
Դեռ պատերազմի առաջին օրվանից Երևանի պետական համալսարանում արդեն տեղեկանում են Կ. Վաթյանի ու նրա զինակից ընկերների հերոսական սխրագործությունների մասին ու չէին զարմանում, ասելով՝ իզուր չէ ասված՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում: Նրա հայրը՝ Արմեն Վաթյանը, Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկի ոստիկանապետն է, ով համակարգում համարվում է ամենաօպերատիվ, ամենապրոֆեսիոնալ ոստիկաններից մեկը, ապա արդեն պարզ է՝ հայրը իր ղեկավարած բաժնով է պայքարում հանցավորության դեմ, որդին էլ՝ իր զինակից ընկերների հետ՝ թուրք-ադրբեջանական խուժանի դեմ ու այդ ծառայության ողջ ընթացքում Կարենի զինակից ընկերները չեն իմացել՝ ով է նրա հայրը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանի բնակիչ, Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ծրագրավորման ֆակուլտետի 1-ին կուրսն ավարտած 19-ամյա Կարեն Արմենի Վաթյանը, կիսատ թողնելով ուսումը, մեկնում է զինվորական ծառայութան։
Բազմաթիվ զինվորների նման նա իր զինվորական ծառայությունը սկսում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում։
Ծառայության սկզբից Կարենն աչքի է ընկնում ծառայության նկատմամբ բարձր պատասխանատվության զգացումով։ Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, Կ․ Վաթյանը, լինելով Արցախի պաշտպանության բանակի հրետանային հաշվարկի հրամանատար, իր զինակից ընկերների հետ առաջին օրվանից, որպես պատասխանատու, պատերազմի ողջ օրերի ընթացքում ծառայություն էր կատարում առաջնագծի մի քանի ամենաթեժ կետերում։ Նա մարտկոցի հրամանատար, կապիտան Մամիկոն Քոչարյանի գլխավորությամբ՝ արդեն պատերազմի թեժ օրերին արժանի հակահարած են տալիս թշնամուն, հակառակորդին պատճառելով կենդանի ուժերի և խոշոր զինտեխնիկաների հսկահայական կորուստներ։
Մարտերից մեկի ժամանակ մարտկոցի հրամանատար Մ․ Քոչարյանը անօդաչու սարքի կողմից բեկորային վնասվածքներ է ստանում, ով մինչև այժմ էլ գտվում է բժիշկների հսկողության տակ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)