Սաակաշվիլին կեղտոտ ինտրիգներ է անվանել նախկին վարչապետի մահվան լուսանկարների հրապարակումը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Զուրաբ Ժվանիայի և Ռաուլ Յուսուպովի մահվան լուսանկարների [url=https://shamshyan.com/hy/article/1403192057163/]տարածում[/url]ը իշխանությունների կողմից շահարկում է համարել:
Այսօր Բրյուսելում գտնվող նախկին նախագահը հանդիպել է վրացի լրագրողների հետ և հայտարարել, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները արտաքին քաղաքական մարտահրավերների փոխարեն ներքին ինտրիգաներ են հրահրում:
Նա հարց է բարձրացրել, թե որտեղ են Վրաստանի ներկայիս վարչապետն ու նախագահը, ու իրենց փոխարեն ինքն է Բրյուսելում բարձրացնելու 2008 թվականի օկուպացիայի մասին:
Սաակաշվիլին մեղադրել է անգործության և կեղտոտ ինտրիգների մեջ իշխանությանը և կոչ արել ընդդիմության հետ միասնաբար պայքարել արտաքին ճակատում: