ԼՂՀ-ում համածառայակիցների կրակոցից 1 զինվոր զոհվել է, իսկ կապիտանը՝ վիրավորվել
                        [b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ ԼՂՀ ՊՆ մարտական դիրքերում մարտական հերթապահություն կատարելու ժամանակ ստացած կրակոցից մահացել է 20-ամյա Արման Ղուկասյանը: Վիրավորվել է նաեւ նույն զորամասի կապիտանը՝ 26-ամյա Վարդգես Զաքարյանը: 
Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե հակառակորդի, այլ համածառայակիցների կրակոցների հետևանքով: [b]SHAMSHYAN.com[/b]-ը դիմեց նաեւ Պաշտպանության նախարարությանը՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն այնտեղից փոխանցեցին, որ ավելի ուշ հաղորդագրություն կտարածեն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

