Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից զինվոր է վիրավորվել
                        ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը: 
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության  ՊՆ մամուլի [url=http://www.nkrmil.am/news/view/2191]ծառայությունից[/url]:
Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:  Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

