211652_close_icon
views-count6568 դիտում article-date 22:44 19-03-2014

Շղթայական ավտովթար՝ Բաղրամյան պողոտայում, Ազգային ժողովի դիմաց. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ 55-ամյա Սուրեն Ասատրյանը իր կողմից վարած BYD մակնիշի 34 OD 457 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Ազգային ժողովի դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Արցախի Հանրապետության քաղաքացի 69-ամյա Ռենարդ Սառումովի վարած Mercedes մակնիշի 14 ՍԼ 155 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 55-ամյա Վագիվ Հարությունյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենաների բախման ժամանակ Երևանի բնակիչ 44-ամյա Վարդան Եղիազարյանն էլ իր վարած Opel-ով բախվել է Mercedes-ին: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է այն, որ BYD-ի վարորդը, ով աշխատում է Այգեձոր տաքսի ծառայությունում ավտոմեքենան վարելու ընթացքում առողջական խնդիրներ է ունեցել և վատացել է նրա ինքնազգացողությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր