211652_close_icon
views-count4372 դիտում article-date 21:33 19-03-2014

Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում ԳԱԶ-31-ը բախվել է Կամազին. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին, Ջաջուռ գյուղի վարչական տարածքում ԳԱԶ-3110 մակնիշի 28 ՏՏ 261 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել է Կամազ մակնիշի 39 ԼՕ 999 համարանիշի ավտոմեքենայի բետոնե հանգույցին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 3110-ի վարորդն ու նրա երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը Ախուրյանի ոստիկանապետ Գեւորգ Թադեւոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում են նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարար վարչության Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատը մեկ մարտական հաշվարկով: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

Նմանատիպ նյութեր