211652_close_icon
views-count5497 դիտում article-date 18:24 19-03-2014

Երևանում բախվել են ոստիկանության և ՊՆ աշխատակիցների ավտոմեքենաները. կա վիրավոր

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են պատրաստվում այսօր՝ մարտի 19-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 02:50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի թիվ 60 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Վռամ Մուրադյանի վարած Volkswagen մակնիշի 33 ՏV 365 համարանիշի և 44-ամյա Սամվել Գրիգորյանի վարած BMW մակնիշի 08 ՍՕ 797 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր Երևանի բնակիչ 23-ամյա Տիգրան Ենգիբարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Volkswagen-ի վարորդ Վ. Մուրադյանը աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում՝ կոչումով ավագ լեյտենանտ է , իսկ BMW-ի վարորդ Ս. Գրիգորյանն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար, կոչումով գնդապետ է: Հիվանդանոց տեղափոխված Volkswagen-ի ուղևոր Տ. Ենգիբարյանը աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում՝ կոչումով լեյտենանտ է: Ավագ քննիչ Ա. Փարսադանյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հատուկ քննչական ծառայություն: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր